Ակադեմիա
DaVinci Resolve Nodes անվճար բաց դաս
Երկժամյա գործնական բաց դաս՝ DaVinci Resolve-ի նոդերի աշխատանքի տրամաբանությունը, հիմնական տեսակներն ու ճիշտ նոդային կառուցվածք ստեղծելու սկզբունքները հասկանալու համար։
- ՁԵՎԱՉԱՓ
- Առկա
- ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
- 2 ժամ
- ՄԱԿԱՐԴԱԿ
- Սկսնակ
Ում համար է
Դասը նախատեսված է սկսնակ գունաբաժանողների, մոնտաժողների, կինոօպերատորների, ֆիլմ ստեղծողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ DaVinci Resolve-ի նոդերի տրամաբանությունն ու կառուցվածքը։
Ինչ կստանաք
Հասկանալ պատկերի և key signal-ի շարժը node graph-ում Կառուցել մաքուր և ընթեռնելի node tree Տարբերել Serial և Parallel կառուցվածքները Աշխատել Parallel Mixer-ի հետ Հասկանալ Layer Mixer-ի առաջնահերթությունն ու composite logic-ը Outside Node-ի միջոցով աշխատել ընտրված տարածքից դուրս Ճիշտ իրավիճակում ընտրել համապատասխան նոդային կառուցվածքը Խուսափել սկսնակների տարածված node structure սխալներից
Դասընթացի ծրագիր
-
01 Ծանոթություն Kelvin Film Lab-ին
Kelvin Film Lab-ի գործունեությունը, հետարտադրական workflow-ը և Academy-ի կրթական ուղղությունը։
-
02 DaVinci Resolve և Color էջ
DaVinci Resolve-ի հնարավորությունները, Color էջի կառուցվածքը և Node Editor-ի դերը գունաբաժանման ընթացքում։
-
03 Նոդերի աշխատանքի հիմքերը
Ի՞նչ է նոդը, ինչպես է պատկերը շարժվում node graph-ի միջով, և ինչ դեր ունեն RGB ու Key կապերը։
-
04 Նոդերի հիմնական տեսակները
Serial, Parallel, Layer, Outside, Shared, Compound, Key Mixer և RGB Splitter/Combiner նոդերի ներկայացում ու կիրառման օրինակներ։
-
05 Parallel Mixer, Layer Mixer և Outside Node
Այս երեք կառուցվածքների աշխատանքի տարբերությունները, առավելությունները և ճիշտ կիրառման դեպքերը։
-
06 Գործնական ցուցադրություն
Իրական կադրի վրա զրոյից ընթեռնելի node tree-ի կառուցում և տարբեր խնդիրների համար համապատասխան նոդերի ընտրություն։
-
07 Հարց ու պատասխան
Մասնակիցների հարցեր, ամփոփում և Kelvin Film Lab-ի անակնկալը։
Առաջ և հետո
Հետո
Առաջ
Դասընթացավարներ
Մխիթար Սերոբյան
ԿԻՆՈՕՊԵՐԱՏՈՐ · ՄՈՆՏԱԺՈՂ · ԳՈՒՆԱԲԱԺԱՆՈՂ · ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Մխիթար Սերոբյանը կինոօպերատոր, մոնտաժող, գունաբաժանող և Kelvin Film Lab-ի հիմնադիրն է։ Աշխատում է խաղարկային ու վավերագրական ֆիլմերի, սերիալների, երաժշտական տեսահոլովակների և բրենդային նախագծերի վրա՝ նկարահանման հրապարակից մինչև վերջնական պատկեր։ Որպես DaVinci Resolve-ի սերտիֆիկացված դասընթացավար՝ նա դասավանդում է գործնական մոտեցմամբ՝ հիմնվելով իրական նախագծերի, մասնագիտական workflow-ների և հետարտադրության ընթացքում հանդիպող խնդիրների վրա։
Աշխատանքներ «Սուրբը 3», «Ռաունդ», «Կրկին փորձիր», «Ճանապարհ», «Բարի օր 2», «Delete»
Գործնական առաջադրանքներ
ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Ցանկալի է ունենալ DaVinci Resolve-ի հիմնական գործիքների և Color էջի նվազագույն իմացություն։ Գունաբաժանման մասնագիտական փորձ չի պահանջվում։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Օգնել մասնակիցներին ոչ միայն հիշել նոդերի անունները, այլ հասկանալ դրանց աշխատանքի տրամաբանությունը և գիտակցված կառուցել սեփական node tree-ն։
ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Կարդալ և հասկանալ node graph-ը Տարբերել նոդերի հիմնական տեսակները Հասկանալ դրանց կապերի տրամաբանությունը Ընտրել համապատասխան կառուցվածքը տարբեր գունաբաժանման խնդիրների համար Ավելի մաքուր և վերահսկելի կազմակերպել աշխատանքը
ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
Corrector / Serial Node Parallel Structure և Parallel Mixer Layer Mixer Outside Node Shared Node Compound Node Key Mixer RGB Splitter և RGB Combiner
Պատրա՞ստ ես սկսել
Երկժամյա գործնական բաց դաս՝ DaVinci Resolve-ի նոդերի աշխատանքի տրամաբանությունը, հիմնական տեսակներն ու ճիշտ նոդային կառուցվածք ստեղծելու սկզբունքները հասկանալու համար։