← Բոլոր աշխատանքները
Խաղարկային ֆիլմ · 2025

Կրկին փորձիր

«Կրկին փորձիր»-ը սիրո համար հոգին վեց ցանկության դիմաց վաճառած երիտասարդի զվարճալի ու անսպասելի արկածների մասին կինոկատակերգություն է։

Հանուն սիրո երիտասարդը համաձայնում է վաճառել իր հոգին՝ վեց ցանկություն ստանալու դիմաց։ Սակայն յուրաքանչյուր նոր ցանկություն նրան տանում է մի անսպասելի իրավիճակից մյուսը՝ վերածելով դեպի սեր տանող ճանապարհը զվարճալի ու վտանգավոր փորձությունների շարքի։

«Կրկին փորձիր»-ը սիրո գնի, սխալ ընտրությունների և երկրորդ հնարավորության մասին ռոմանտիկ կինոկատակերգություն է, որտեղ յուրաքանչյուր ցանկություն ունի իր հետևանքը։

Արտադրող՝ «Պոզիտիվ Պրոդաքշն»

Ռեժիսորներ՝ Արման Սարգսյան, Գրիգոր Գասպարյան

Օպերատոր՝ Արթուր Ուստյան, ACG

Մոնտաժ՝ Kelvin Film Lab

Kelvin-ի դերը

Kelvin Film Lab-ն իրականացրել է «Կրկին փորձիր» ֆիլմի մոնտաժը։ Մոնտաժային կառուցվածքը համադրել է ռոմանտիկ պատմությունը, կատակերգական իրավիճակներն ու ֆանտաստիկ արկածները՝ պահպանելով ֆիլմի արագ և զվարճալի ռիթմը։

  • Մոնտաժ
  • DIT և dailies