Բարի օր
Երևանցի տաքսիստ Հենդոն հայտնվում է անվերջ կրկնվող օրվա մեջ և հասկանում, որ դրանից դուրս գալու համար նախ պետք է փոխի ինքն իրեն։
Երևանցի տաքսիստ Հենդոյի կյանքը փոխվում է, երբ նրա յուրաքանչյուր օրը սկսում է կրկնվել։ Նույն օրն անընդհատ վերապրելով՝ նա հասկանում է, որ այդ շրջանից դուրս գալու համար նախ պետք է փոխի ինքն իրեն։ Հենդոն սկսում է ուղղել իր սխալները, կրթվել և ավելի բարի դառնալ՝ ճանապարհին հայտնվելով զվարճալի ու ֆանտաստիկ իրավիճակներում։
Արտադրող՝ «Պոզիտիվ Պրոդաքշն»
Ռեժիսորներ՝ Արման Սարգսյան, Գրիգոր Գասպարյան
Օպերատոր՝ Արթուր Սարգսյան ACG
Մոնտաժ՝ Kelvin Film Lab
Kelvin Film Lab-ն իրականացրել է «Բարի օր» ֆիլմի մոնտաժը։ Կրկնվող դրվագները համադրվել են այնպես, որ յուրաքանչյուր նոր վերադարձ առաջ տանի պատմությունը՝ պահպանելով ֆիլմի թեթև, դինամիկ և զվարճալի ռիթմը։