«Delete»
«Delete»-ը բաժանման եզրին կանգնած ամուսինների վերջին հանդիպման մասին է։ Իրենց երբեմնի տուն վերադառնալով՝ նրանք պետք է ստորագրեն ամուսնալուծության փաստաթղթերը, սակայն մթության մեջ ստիպված են առերեսվել սիրո ավարտին ու երկար ժամանակ չասված խոսքերին։
Էլեկտրականությունն անջատված է այն բնակարանում, որը ժամանակին նրանց տունն էր։ Նրանք վերադարձել են վերցնելու մնացած իրերն ու ստորագրելու ամուսնալուծության փաստաթղթերը։ Սակայն սուրճի, ծխախոտի ծխի ու երկար լռությունների միջև գործնական հանդիպումը վերածվում է վերջին անկեղծ զրույցի։
Տղամարդը փորձում է հասկանալ՝ երբ է ավարտվել սերը, իսկ կինը վերջապես բարձրաձայնում է այն, ինչ երկար ժամանակ մնացել էր չասված։ «Delete»-ը մտերմիկ դրամա է հարաբերության ավարտի, միայնության և կյանքի ու արվեստի միջև բարակ սահմանի մասին, որտեղ մեկի համար իրական խնդիրները կարող են դառնալ ֆիլմի նյութ, իսկ մյուսի համար՝ մնալ ցավոտ իրականություն։
Ռեժիսոր՝ Գագիկ Մադոյան
Օպերատոր՝ Մխիթար Սերոբյան, ACG
Մոնտաժ և գունաբաժանում՝ Kelvin Film Lab
Kelvin Film Lab-ն իրականացրել է «Delete»-ի մոնտաժն ու գունաբաժանումը։ Զուսպ մոնտաժն ու բնական գունային լուծումները պահպանում են ֆիլմի լարված և մտերմիկ մթնոլորտը՝ պատմությունը թողնելով կենտրոնում։