← Ծառայություններ
Ծառայություն

Մոնտաժ

Քո նկարահանած նյութը վերածում ենք հստակ, զգացմունքային և ամբողջական պատմության՝ յուրաքանչյուր կադր ծառայեցնելով նախագծի նպատակին։

Մեծածավալ նկարահանված նյութը դեռ ամբողջական պատմություն չէ։ Մենք ուսումնասիրում և կազմակերպում ենք նյութը, կառուցում պատմության դրամատուրգիան, ռիթմը և տեսարանների միջև կապը։ Աշխատանքը բաժանում ենք հետադարձ կապի հստակ փուլերի, որպեսզի ստեղծագործական որոշումները կայացվեն ժամանակին, իսկ նախագիծը չկորցնի օրեր և բյուջե անվերջ վերամոնտաժումների պատճառով։

Սկսել նախագիծ ↗