Ակադեմիա

Խորացված գունաբաժանում DaVinci Resolve-ով

Գույնի կառավարում, նոդային կառուցվածք, կադրերի համադրում և ստեղծագործական գունաբաժանում՝ DaVinci Resolve-ում արդեն աշխատողների համար։

Միջին Առկա 12 շաբաթ Մեկնարկ: 25 նոյեմբերի 2026

Խորացված գունաբաժանում DaVinci Resolve-ով

Ում համար է

Այս դասընթացը քեզ համար է, եթե՝ արդեն աշխատում ես DaVinci Resolve-ում և ուզում ես խորացնել գունաբաժանման գիտելիքներդ, մոնտաժող ես և ցանկանում ես ավելի վստահ պատրաստել նախագծիդ գունային տարբերակը, օպերատոր ես և ուզում ես ավելի լավ հասկանալ նկարահանումից հետո պատկերի հետ աշխատանքը, կարողանում ես մշակել առանձին կադր, բայց դժվարանում ես համադրել ամբողջ տեսարանը, հաճախ փորձարկում ես տարբեր կարգավորումներ, բայց ուզում ես ունենալ հստակ աշխատանքային տրամաբանություն։

Ինչ կստանաք

Գործիքներին ծանոթ լինելը դեռ չի նշանակում վստահ աշխատել գույնի հետ։ Այս դասընթացում կսովորես հասկանալ՝ ինչն է խանգարում պատկերին, որտեղից սկսել ուղղումները և ինչպես առանձին կադրերից ստանալ տեսողականորեն ամբողջական տեսարան։ Կաշխատենք գույնի կառավարման, նոդերի, լուսային ու գունային հավասարակշռության, մաշկի երանգների և կադրերի համադրման վրա։ Ստեղծագործական լուծումները կկառուցենք տեսարանի տրամադրությունից ու պատմությունից՝ պահպանելով նկարահանված նյութի բնույթը։ Նպատակը՝ յուրաքանչյուր փոփոխության համար ունենալ հասկանալի պատճառ և վերահսկելի արդյունք։

Գործնական առաջադրանքներ

Սովորիր՝ աշխատելով պատկերի հետ։ Գործնական առաջադրանքներում կվերլուծես նյութը, կկառուցես նոդային համակարգ, կուղղես կադրերի տարբերությունները և կձևավորես տեսարանի ընդհանուր գունային լուծումը։ Վերջնական աշխատանքի համար կմշակես կարճ տեսարան՝ նյութի նախապատրաստումից մինչև արտահանված ֆայլ։ Քննարկման կենտրոնում կլինի ոչ միայն արդյունքը, այլ նաև քո ընտրությունների տրամաբանությունը։

Վերջնական նախագիծ

Դասընթացի ընթացքում կսովորես՝ վերլուծել պատկերը՝ համադրելով տեսողական գնահատումն ու չափիչ գործիքների ցուցումները, ընտրել և հետևողական կիրառել գույնի կառավարման մոտեցումը, կառուցել հասկանալի ու հեշտ փոփոխվող նոդային համակարգ, աշխատել լուսավորության, կոնտրաստի, գունային հավասարակշռության և մաշկի երանգների հետ, համադրել տարբեր պայմաններում կամ տարբեր տեսախցիկներով նկարահանված կադրերը, ստեղծել տեսարանի տրամադրությանը համապատասխան գունային լուծում, պատրաստել և ստուգել վերջնական SDR տարբերակը։

Դասընթացի ծրագիր

01 01․ Պատկերի վերլուծություն և գունային որոշումներ

Ինչից սկսել կադրը գնահատելիս։ Լույս, կոնտրաստ, գույն և դիտողի ուշադրություն։ Տարբերակել տեխնիկական խնդիրը ստեղծագործական ընտրությունից և աշխատել տեսողական հղումների հետ։

02 Գույնի կառավարում

Log, RAW և գունային տարածություններ։ DaVinci Resolve Color Management, DaVinci Wide Gamut / Intermediate, CST և ACES մոտեցումների տարբերությունները։ Նյութի մեկնաբանումից մինչև ընտրված ելքային ձևաչափ՝ առանց կրկնակի փոխակերպումների։

03 Լուսային և գունային հավասարակշռություն

Լուսավորություն, սպիտակի հավասարակշռություն, կոնտրաստ և հագեցվածություն։ Primary, Log և HDR գործիքների ընտրություն՝ ըստ խնդրի։ Ստվերների ու լուսավոր հատվածների մանրամասների պահպանում։

04 Նոդային կառուցվածք

Serial Nodes, Parallel Mixer, Layer Mixer և Outside Node։ Ուղղումների հերթականություն, դիմակների կապեր և նոդերի կազմակերպում։ Կադրի, խմբի և ժամանակագծի մակարդակներում կատարվող փոփոխությունների տարբերությունները։

05 Տեղային ուղղումներ և մաշկի երանգներ

Qualifiers, Power Windows և Tracking։ Մաշկի ու առանձին գույների վերահսկում։ Դիմակների մաքրություն, անցումների բնականություն և տարածված արտեֆակտների ճանաչում։

06 Կադրերի համադրում

Ինչպես առանձին կադրերից ստանալ ամբողջական տեսարան։ Հենակետային կադրի ընտրություն, Gallery և համեմատման գործիքներ։ Տարբեր խոշորությունների, լուսային պայմանների և տեսախցիկների նյութերի համադրում։

07 Ստեղծագործական գունային լուծում

Գունապնակ, կոնտրաստ և տրամադրություն։ Ինչպես աշխատել տեսողական հղման հետ՝ առանց այն մեխանիկորեն կրկնելու։ LUT-ի դերը, սահմանափակումները և ստեղծած լուծումը տարբեր կադրերին հարմարեցնելու սկզբունքները։

08 Վերջնական ստուգում և հանձնում

SDR / Rec.709 արդյունքի պատրաստում։ Արտահանման կարգավորումներ և գունային պիտակներ։ Ինչու պատկերը կարող է տարբեր երևալ տարբեր էկրաններին, և ինչպես ստուգել վերջնական ֆայլը։

Վկայական

Դասընթացի ավարտին տրվում է վկայական։

Դասընթացավարներ

Մխիթար Սերոբյան ACG՝ Kelvin Film Lab-ի հիմնադիր և DaVinci Resolve-ի դասընթացավար

Մխիթար Սերոբյան

Կինոօպերատոր · Մոնտաժող · Գունաբաժանող · Դասընթացավար

Մխիթար Սերոբյանը կինոօպերատոր, մոնտաժող, գունաբաժանող և Kelvin Film Lab-ի հիմնադիրն է։ Աշխատում է խաղարկային ու վավերագրական ֆիլմերի, սերիալների, երաժշտական տեսահոլովակների և բրենդային նախագծերի վրա՝ նկարահանման հրապարակից մինչև վերջնական պատկեր։ Որպես DaVinci Resolve-ի սերտիֆիկացված դասընթացավար՝ նա դասավանդում է գործնական մոտեցմամբ՝ հիմնվելով իրական նախագծերի, մասնագիտական workflow-ների և հետարտադրության ընթացքում հանդիպող խնդիրների վրա։

«Սուրբը 3», «Ռաունդ», «Կրկին փորձիր», «Ճանապարհ», «Բարի օր 2», «Delete»

Խմբեր

Ընդունելությունը բաց է

Խումբ 1

Մեկնարկ 25 նոյեմբերի 2026

Մնացել է 3 տեղ

Արժեք 120000 դրամ/ամսական

Գրանցվել դասընթացին

Գրանցվել դասընթացին Ստանալ անվճար խորհրդատվություն

← Բոլոր դասընթացները